«Իրատես de facto». Քաղաքացիները բողոքում են «Երևան սիթի» սուպերմարկետներից

«Իրատես de facto». Քաղաքացիները բողոքում են «Երևան սիթի» սուպերմարկետներից

«Վերջին շրջանում քաղաքացիներն ավելի հաճախ են բողոքում, որ «Երևան սիթի» սուպերմարկետներում գնապիտակների հետ կապված խնդիրներ կան: Այսինքն, ապրանքի վրա գրված գինը դրամարկղի մոտ փոխվում է, գնորդն էլ ավելի շատ է վճարում, քան նախատեսված է:

Իհարկե, մեծ գնումներ անելիս այս տարբերությունն այնքան էլ չի նկատվում, բայց երբ մի քանի ապրանք ես գնում, միանգամից պարզ է դառնում, որ պիտակում նշված գինը, քո հաշվարկներն ու դրամարկղում քեզ հրամցրածը տարբեր են: Անշուշտ, «հնարամիտ» օլիգարխը շատ ցցուն «գնափոխություն» չի իրականացնում, բայց, միևնույն է, մեծ գնումների ժամանակ դա որոշակի գումար է կազմում: Օրինակ, եթե տասը հազար դրամի առևտուր ես անում, վճարում ես տասնմեկ հազարից մի քիչ ավելի կամ պակաս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում