«Ալյանս»-ին չեն գրանցել

«Ալյանս»-ին չեն գրանցել

«Ալյանս» կուսակցության պետական գրանցումը մերժվել: Այս մասին նորաստեղծ  քաղաքական ուժի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ս.թ. մայիսի 16-ին հազարից ավելի ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հիմնադրվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Ընդամենը երկու ամիս անց այդ մարդկանց թիվը կրկնապատկվեց: Անընդհատ բացվում են կուսակցության տարածքային գրասենյակներ ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում: Կուսակցության վարչության և հանձնաժողովների ակտիվ աշխատանքը օրեցօր ընդլայնում են կուսակցության ճանաչումն ու ժողովրդականությունը: Կուսակցության քաղաքական կուրսը և երկրում իրականացվող անարդյունավետ կառավարման ու դրանում պատասխանատուների նկատմամբ խիստ քննադատությունն ու պահանջատիրությունը, բնականաբար պետք է առաջացներ որոշակի հակազդեցություն «Ալյանս»-ի նկատմամբ:

Ուստի, հենց այս տեսանկյունից ենք գնահատում իշխանությունների կողմից` ՀՀ արդարադատության նախարարության ձեռքերով, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցումը մերժելը:

Մենք ընդունում ենք մեզ ուղղված մարտահրավերը. սա միայն քառապատկելու է մեր ներուժը: Հարկադրված, կուսակցությունը առաջիկա օրերին կանցկացնի նոր համագումար և կպարտադրի իր իսկ գրանցումը` գործող օրենքի շրջանակներում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում