Շոգի պատճառով Ճապոնիայում 7,4 հազար մարդ Է հոսպիտալացվել

Շոգի պատճառով Ճապոնիայում 7,4 հազար մարդ Է հոսպիտալացվել

Ճապոնիայի զգալի տարածքում հաստատված շոգի ատճառով մեկ շաբաթում երեք մարդ Է զոհվել, 7,4 հազարը՝ հոսպիտալացվել:

Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի տնօրինության տակ Է գտնվում շտապ օգնության ծառայությունը, հայտնում Է հուլիսի 20-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամենամեծ թվով տուժածները Տոկիոյի պրեֆեկտուրաներում են. այստեղ հոսպիտալացվել Է 827 մարդ: Նրանց թվում կան մի քանի տասնյակ երեխաներ:

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 28-ին Տոկիոյում, Օսակայում եւ Կիտոյում 33 աստիճան Է, Կյուսյու կղզում՝ շուրջ 34 աստիճան, իսկ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում՝ շուրջ 32 աստիճան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում