Yahoo Travel- ն անդրադարձել է Գյումրիի տղամարդկանց «ռետրո» վարսավիրանոցին (տեսանյութ)

Yahoo Travel- ն անդրադարձել է Գյումրիի տղամարդկանց  «ռետրո» վարսավիրանոցին (տեսանյութ)

Գյումրիի 75 տարվա պատմություն ունեցող վարսավիրանոցը, որը հայտնի է իր կոլորիտով և երկար տարիներ աշխատող վարսավիրներով, հայտնվել է ԿաYahoo Travel կայքի ուշադրության կենտրոնում: Կայքը փոքրիկ անդրադարձ է կատարել Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի հայտնի վարսավիրանոցին:

«Մինչ Բրուքլինի հիփսթերները փորձում են նմանակել ռետրո ոճի վարսավիրանոցներին, այս վայրն իրական է` ռետրո են այստեղի վարսավիրները, հարդարանքը, միջավայրը և նույնիսկ գործիքները, որոնք տասնյակ տարիներ անփոփոխ են մնացել: Այստեղի կարմիր բազկաթոռներն ունեն 50 տարվա պատմություն, իսկ վարպետ վարսավիր 84-ամյա Խաչիկ Արեստակեսյանն այստեղ աշխատում է 60 տարի»,- գրում է հայազգի հոդվածագիրը:

Տեսանյութը՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում