Վաշինգտոնը խրախուսել է Թուրքիայի ավիահարվածները քուրդ զինյալների դիրքերին

Վաշինգտոնը խրախուսել է Թուրքիայի ավիահարվածները քուրդ զինյալների դիրքերին

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբի Ալենն արձագանքել է Թուրքիայի կողմից   «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված ռազմական գործողություններին:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության հաղորդմամբ` Քիբրին նախ նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ՔԲԿ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն, ապա՝ հավելել, որ Թուրքիան նման կազմակերպություններից իրավունք ունի պաշտպանվելու:

«Թուրքիան տուժում է նման ահաբեկչական կազմակերպության հարձակումներից: Թուրքիան իրավունք ունի այդ հարձակումներից իրեն պաշտպանել»:

Խոսնակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն գոհունակությամբ է ընդունել  ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի ցուցաբերած զորակցությունը կոալիցիոն ուժերին (նկատի է ունեցել Ինջիրլիքի ռազմաբազայի տրամադրումը-խմբ.):

Քիրբը շեշտել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում իրենք որևէ համագործակցում, կոորդինացում կամ շփում չունեն ՔԲԿ-ականների հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում