ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Մոգերինին պաշտոնական այցով ժամանել է Իրան

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Մոգերինին պաշտոնական այցով ժամանել է Իրան

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 28-ին պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, որի նպատակն Է իրանական միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի իրագործման քննարկումը, հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը:

Մոգերինին հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի, ինչպես նաեւ Իրանի իշխանությունների մի շաք այլ ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Իրանը եւ միջազգային բանագնացների «վեցյակը» հուլիսի լույս 14-ի գիշերը պատմական համաձայնության հասան իրանական ատոմի բազմամյա հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում