Դեմիրթաշը կդիմի մեջլիսին իր կուսակցականների անձեռնամխելիությունը հանելու համար

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը դիմելու է մեջլիսին կուսակցության 80 պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Կուսկացությունները բացում և փակում է ժողովուրդը: Այսօր մեզ 13 տոկոս ձայն տվողները վաղը կարող է ընդամնեը 1 տոկոս տան, ինչը մենք հարգանքով կընդունենք և կուսակցությունը փակված կհամարենք: Անձեռնամխելիությո՞ւն եք ասում. մենք մեր ընկեր 80 պատգամավորի հետ մեր անձեռնամխելիությունը հանելու նպատակով վաղը դիմում կներկայացնենք մեջլիս: Եթե դուք էլ չեք վախենում, դուք էլ մեզ հետ միասին հանեք ձեր անձեռնամխելիությունը»,- ասել է Դեմիրթաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում