ՆԱՏՕ-ի անդամները դատապարտել են Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունները

ՆԱՏՕ-ի անդամները դատապարտել են Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունները

Թուրքիայի խնդրանքով տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին մասնակցող երկրների դեսպանները հայտնել են, որ դատապարտում են թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը:

Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունն են հայտնել Թուրքիայի հետ: Այդուհանդերձ, փաստաթղթում չի նշվել որևէ հստակ միջոց, որով իրենք կաջակցեն Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում: «Մենք հաստատակամորեն դատապարտում ենք ահաբեկչական հարձակումները Թուրքիայի դեմ և ցավակցություն ենք հայտնում թուրքական կառավարությանն ու Սուրուչի ահաբեկչությանը, ինչպես նաև զինվորականների և ոստիկանների դեմ հարձակումներում զոհ գնացածների ընտանիքներին»,- նշել են ՆԱՏՕ-ի անդամները փաստաթղթում` նշելով, որ շարունակելու են հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում