Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրենին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Վարչապետ Աբրահամյանը և Ալի Սալեհ Աբադին կարևորել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը և նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում