Թուրքիայում ահաբեկիչները հարձակվել են ժանդարմերիայի վրա

Թուրքիայում ահաբեկիչները հարձակվել են ժանդարմերիայի վրա

Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) շրջանում անհայտ անձինք հարձակում են գործել թուրքական ժանդարմերիայի բաժանմունքի հրամանատարության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ահաբեկիչների և թուրք զինվորների միջև կրակահերթ է սկսվել, ինչից հետո զինված անձինք դեպքի վայրից կարողացել են փախչել: Կատարվածի հետևանքող մարդկային զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:

Ահաբեկիչներին հայտնաբերելու և չեզոքացնելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում