Շառլ Ազնավուրը ելույթ կունենա էլզասյան գինիների փառատոնի շրջանակում

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա էլզասյան գինիների փառատոնի շրջանակում

Ֆրանսիական Կոլմար քաղաքում անցկացվող էլզասյան գինիների հայտնի փառատոնի (Foire aux Vins d’Alsace) մշակութային ծրագրի շրջանականերում ելույթ կունենա նաև ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչի պաշտոնական` charlesazna vour.com կայքը, փառատոնի շրջանակում Ազնավուրի համերգը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Էլզասյան գինիների հայտնի փառատոնը Կոլմար քաղաքի սիրված տոնակատարություններից է, որին մասնակցում են գինու բազմաթիվ պատրաստողներ և հազարավոր այցելուներ: Միջոցառման ընթացքում անցկացվում են նաև տասնյակ համերգներ: colmar-expo.fr կայքը տեղեկացնում է, որ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-16-ը: Foire aux Vins d’Alsace 2015-ի տոնակատարությունների ժամանակ նախատեսված համերգային երեկոներից մեկին ելույթ կունենա նաև Դավիդ Գետան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում