Հայաստանի թիմը Տանկային բիաթլոնի փորձնական մրցումներում զիջել է միայն ՌԴ-ին և Չինաստանին (տեսանյութ)
Նմանատիպ
Մոսկվայում կայանալիք «Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի Տանկային բիաթլոնի մրցաշարի փորձնական մրցումներում Հայաստանի թիմը բավականին լուրջ արդյունք է գրանցել՝ զիջելով միայն ՌԴ-ին և Չինաստանին: Այս մասին տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը:
«Առաջին պարապմունքին ամենից ճշգրիտ արդյունքը գրանցեցին ՌԴ-ի և Չինաստանի տանկիստները: Նրանց հաջորդեցին Հայաստանի և Նիկարագուայի թիմերը»,-նշվում է հոդվածում:
Արդեն գալիք շաբաթ օրը` օգոստոսի 1-ին, կմեկնարկեն պաշտոնական մրցումները:
Միաժամանակ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Վաղինակ Սարգսյանը հայտարարել է, որ ծրագրվում է հաջորդ տարվանից ընդլայնել հայկական թիմերի կազմը Միջազգային ռազմական խաղերում և մասնակցել մրցումների մեծ մասին. «Հաջորդ տարի գրեթե բոլոր մրցումներին հնարավոր է մասնակցենք, բացի ծովայինից»:
Այս տարի Հայաստանը մասնակցում է միայն «Տանկային բիաթլոն»-ին: Նախորդ տարի հայ տանկիստներն այս մրցաձևում զբաղեցրել էին երկրորդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում