«Իրավունք». Սուրիկը ախպերս է. Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանի մայրը՝ որդու հեռախոսային խոսակցության մասին

«Իրավունք». Սուրիկը ախպերս է. Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանի մայրը՝ որդու հեռախոսային խոսակցության մասին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանը մահափորձի օրը գտնվել է տանը և սոցցանցերից է տեղեկացել մարզպետի վրա իրականացված մահափորձի մասին և զարմացել։ Այս մասին թերթի հետ զրույցում ասել է նրա մայրը՝ տիկին Սեդան։

«Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և ունենք մարզպետի Սուրիկ Խաչատրյանի հետ: Իմ տղան երբեք նրա մահը չէր ցանկանա՝ ուզում է միլիոններ տային դրա դիմաց: Ինքը ոնց կարար խառնված լիներ մի մարդու մահափորձի մեջ, ով մեր էս անապահով վիճակին միշտ ձեռք է մեկնել, տարբեր տեսակի օգնություններ է անընդհատ տրամադրել, հիվանդ ժամանակ իրեն ենք դիմում, առողջ ժամանակ՝ էլի իրեն:

– Իսկ Արա Բադաղյանի հետ ի՞նչ հարաբերություններ է ունեցև Վիտալին:

– Դե, դասարանցին էր, ոչ լավ, ոչ վատ: Ուզում էր ծնունդս աներ, ուղղակի մտածեց դասարանցի է, որ դիմի, կօգնի, նա էլ օգնեց: Հետո ես աշխատում էի փռում, պարտքը մաս-մաս տալիս ենք: Էդ էր, թե չէ իրար հետ ուրիշ տալ-առնելիք չունի: Էն Հենրիկի հետ էլ առանձնապես շփում չի ունեցել, մի երկու անգամ գնացել-եկել է մեր տուն, էդ ա…

– Կա հեռխոսային խոսակցության վերծանում, որտեղ Ձեր որդին Սուրիկ անունն է տալիս: Ո՞վ է այդ Սուրիկը, տեղյա՞կ եք:

– Այ ցավդ տանեմ, Սուրիկը ախպերս է, ում տանը որ մնում ենք: Հիմա ախպորս անունը լսել, ենթադրում են, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է խոսքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում