«Իրավունք». Վրաստանում սպանված հայազգի քրեական հեղինակության սպանության մանրամասները

«Իրավունք». Վրաստանում սպանված հայազգի քրեական հեղինակության սպանության մանրամասները

Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը։ Փաստի առթիվ քրական գործ է հարուցվել։

Հարձակվողները քրեկա հեղինակությանը դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին՝ անտառում և ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա։ Արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարից և հայտնվել առվի մեջ։

Թե ինչն էր քրեական հեղինակության սպանության պատճառը թերթին որոշ մանրամասներ է ներկայացրել Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:

-Թե ով է «զակազ» տվել Սարգիսին, ցավոք, հիմա մեզանից և ոչ ոք նման պատասխանատու հայտարարություն չի կարող անել: Բայց որ թշնամիներ, չուզողներ, նախանձողներ ոնց էլ լիներ՝ կունենար, դա փաստ է: Պատմում էր, որ որոշակի խնդիրներ է ունեցել Ռուսաստանում, որի պատճառով ընտանիքի հետ Ախալքալաք էր եկել: Բայց թե ինչ ու կոնկրետ ում հետ, չեմ հարցրել, հետաքրքրվել, ինքը «վաբշե» իր անձնականի մասով շատ փակ էր: Կարծում եմ, որ Ռուսաստանում տեղի ունեցած ռազբորկաների արդյունքն է այս դաժան սպանության պատճառը:

– Վերջին օրերին հատկապես ինչ–որ վախերով չէ՞ր կիսվել

-Չէ, չէ, ինքը, անկախ իրա խառը գործերից, միշտ ուրախ, անհոգ տրամադրությամբ էր ներկայանում ընկերությանը, երբեք չի կիսվել խնդիրներով: Ինքը սաղի հարցերով ապրում էր, օգնում էր բոլորին անխտիր, թե այստեղ, թե ՌԴ-ում: Ըտենց ջավախցի չկա, որ դիմեր իրեն ու ինքը մերժեր:

Ախր որ իմանայինք իրեն հետապնդում են, «զակազ» են տվել, մի ձև կկանխեինք, բայց նման բան ոչ ինքը, ոչ էլ մենք չենք զգացել: Փաստորեն՝ մարդասպանը լավ էլ հետևել է իրեն, գիտեր՝ ինչը ոնց աներ: Սարգիսը սովորաբար ինքն էր ծնողներին էս ամիսներին կանչում մոտը, բայց էս անգամ ինքն էր ընտանիքով մի տասն օր առաջ եկել:

– Ի՞նչ վարկածներ են այս պահին շրջանառվում։

– Դե ասում եմ, մտածում ենք, որ ՌԴ-ի խնդիրների արդյունքն էր: Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ դեպքը կատարվել է առանձնակի դաժանությամբ: Սա մեծ դավաճանություն էր Սարգսի նկատմամբ, ինքը էս մահին չէր արժանի, որ վախկոտների նման պահ մտնեն ու կրակեն վրան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում