Բարեփոխումների նպատակն ու մոտեցումն արժանի են աջակցության, բայց պետք է կոնսենսուս լինի. Վենետիկի հանձնաժողով

Բարեփոխումների նպատակն ու մոտեցումն արժանի են աջակցության, բայց պետք է կոնսենսուս լինի. Վենետիկի հանձնաժողով

Վենետիկի հանձնաժողովը, հրապարակել է իր նախնական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-7 և 10-րդ գլուխների փոփոխությունների վերաբերյալ:

«Սահմանադրության նոր նախագիծը շատ լավ հիմք են երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: Բարեփոխումների ընդհանուր նպատակն ու մոտեցումն արժանի  են աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական դիրքորոշումներին: Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ վերլուծության վրա,  որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ամեն դեպքում, սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»,-նշված է ՎՀ եզրակացության մեջ, որտեղ լրացվում է, թե  Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, իսկ  հանձնաժողովը պատրաստ է աջակցել և շարունակել համագործակցությունը բարեփոխումների գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում