ԱՊՀ երկրների հաջորդ ռազմամարզական խաղերը տեղի կունենան Հայաստանում

ԱՊՀ երկրների հաջորդ ռազմամարզական խաղերը տեղի կունենան Հայաստանում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հանդիսավորապես ԱՊՀ մասնակից երկրների բանակների ռազմամարզական խաղերի դրոշը հանձնել Է Հայաստանի պատվիրակության ղեկավարին. հենց Հայաստանում տեղի կունենան բարեկամական երկրների հաջորդ նման մրցումները: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդել Է « ՌԻԱ Նովոստին»:«ԱՊՀ բարեկամական բանակների միջեւ ռազմամարզական մրցաշարերի ժողովրդականությունը տարեցտարի աճում Է: Կրկնակի նշնակալից է, որ այդ խաղերը տեղի են ունեցել Հարավային Կորեայում CISM վեցերորդ Համաշխարհային ռազմամարզական ամառային խաղերի նախաշեմին: Իսկ Հարավային Կորեայում կհավաքվեն ուժեղագույն զինվորական մարիզիկներ ամբողջ աշխարհից:

«Անցած խաղերը ռազմական ոլորտում եւ բանակային սպորտի զարգացման բնագավառում միջպետական գործընկերության զարգացման՝ մեր պետությոնների ձգտման եւ պատրաստակամության համոզիչ վկայությունն են»,- ասել Է Բախինը ԱՊՀ բարեկամական բանակների առաջին ռազմամարզական խաղերի փակման ժամանակ, որոնք տեղի են ունեցել հուլիսի 25-ից Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ):Նա վստահություն Է հայտնել, որ նման միջոցառումներն իրենց ավանդը կներդնեն պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:

Փոխնախարարը շնորհակալություն Է հայտնել մրցավարական  կոլեգիային եւ զինծառայողներին պարգեւատրել Է մարտական համագործակցության ամրապնդման մեդալներով:

ԱՊՀ առաջին ռազմամարզական խաղերին, որոնք նվիրված Էին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի ուժեղագույն մարզիկները: Մարզական առաջնության համար պայքարել են 228 զինծառայողներ, խաղարկվել են 85 կոմպլեկտի մեդալներ: Առաջին խաղերի ծրագրում ներառվել Էին տասը մարզաձեւերի մրցումներ. բանակային ձեռնամարտ, ձյուդո, մարզաքարային սպորտ, ռազմա-մարզական համալիրի բազմամարտ, հրաձգություն, լող, ամառային սպայական եռամարտ, մարզական կողմնորոշում, միջազգային զինվորական հնգամար տ եւ հրամանատարական մեկնարկներ:  Զինծառայողների խաղերի անցկացման որոշումն ընդունվել Է ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանանության նախարարների խորհրդի նիստում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում