Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են գազի գնի զեղչման հարցում

Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են գազի գնի զեղչման հարցում

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը եւ թուրքական BOTASH-ը պայմանավորվածության են հասել Թուրքիա մատակարարվող ռուսաստանյան գազի գնի զեղչման հարցում:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ալեքսանդր Նովակը:

Նախարարի խոսքով` զեղչի չափը կկազմի 10,25 տոկոս:

«Մեր տեղեկություններով` «Գազպրոմի» եւ BOTASH-ի միջեւ գազի գնի զեղչման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Զեղչը կկազմի 10,25 տոկոս», -հայտարարել է Նովակը:

ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն ավելի վաղ հայտարարել էր, որ գազի գնի շուրջ վեճը Թուրքիայի համար առանցքային գործոն չէ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության գծով համաձայնության ստորագրումն ուշանալու հարցում:ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 31-ին հայտնել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացման հարցով աշնանը Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հնարավոր հանդիպում տեղի ունենալու մասին:Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ «Թուրքական հոսք»-ի գծով բանակցությունները Թուրքիան հետաձգել է գազի գնի հարցում կողմերի միջեւ առկա վեճի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում