PKK-ն Դիարբեքիրում հարձակվել է զինվորական ավտոշարասյան վրա

PKK-ն Դիարբեքիրում հարձակվել է զինվորական ավտոշարասյան վրա

Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Դիարբեքիրի Հանի գավառով անցնող զինվորական շարասյան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալները ռումբ են նետել այն ճանապարհահատվածի վրա, որտեղով անցել են մեքենաները: Հարձակման հետևանքով շրջվել է մեկ զրահամեքենա, վիրավորվել է 3 զինվոր:

PKK-ի մարտիկները հուլսիի 31-ին Շըրնաքում հարձակում էին գործել Դաղքոնաք գավառի ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով երկու զինվոր է վիրավորվել: Իսկ հուլիսի 30-ին PKK-ի զինյալների հարձակման հետևանքող զոհվել էր 3 զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում