ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում ԶԼՄ-ի տեխնիկայի վնասը փոխհատուցում է արտաբյուջետային միջոցների հաշվին

ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում ԶԼՄ-ի տեխնիկայի վնասը  փոխհատուցում է արտաբյուջետային միջոցների հաշվին

ՀՀ ոստիկանությունը հունիսի 23-ի վաղ առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հավաքը ցրելու ընթացքում մի շարք զանգվածային լրատվության միջոցների վնասված տեխնիկան գնել է արտաբյուջետային միջոցներով:

««Ազատություն» ռադիոկայանին այսօր վերադարձվել է վնասված տեխնիկան: Այդ տեխնիկան ձեռք է բերվել արտաբյուջետային միջոցներով, իսկ կոնկրետ գումարի չափը դեռևս ճշգրտվում է. տեղեկատվությունը կհաղորդենք ավելի ուշ»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում