Թուրքիայի իշխանությունները հաշտվել են այն իրականության հետ, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. ԱԳՆ

Թուրքիայի իշխանությունները հաշտվել են այն իրականության հետ, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. ԱԳՆ

Թուրքիայի իշխանությունները Բելգիայից հետ չկանչեցին իրենց դեսպանին, որովհետև հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, և սկսել են գիտակցել, որ Ցեղասպանության հարցի լուծումն այդ ողբերգությունը ճանաչած երկրների մայրաքաղաքներից տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այսպես է պատասխանել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով «News.am» լրատվական գործակալության` «Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Բելգիայից հետ չկանչեց իր դեսպանին, ինչպես սովորաբար անում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա» հարցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում