Գյումրի-Հացիկ ավտոճանապարհին հայտնաբերվել է հակահետևակային ական

Գյումրի-Հացիկ ավտոճանապարհին հայտնաբերվել է հակահետևակային ական

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 31-ին` ժամը 14.32-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ ավտոտնակի ետնամասում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ПМН-2 տիպի հակահետևակային ական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում