Իրանն իր միջուկային օբյեկտներ չի թողնի ԱՄՆ-ի եւ Կանադայի տեսուչներին

Իրանն իր միջուկային օբյեկտներ չի թողնի ԱՄՆ-ի եւ Կանադայի տեսուչներին

Օտարերկրացի տեսուչների կողմից միջուկային օբյեկտների ստուգման ժամանակ Իրանն այդ օբյեկտներ չի թողնի ԱՄՆ-ի եւ Կանադայի ներկայացուցչիներին, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Աարաքչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ամերիկացի եւ կանադացի տեսուչները չեն կարող ուղեւորվել Իրան: (Իրանական միջուկային ծրագրի շուրջը) համաձայնագրում հիշատակված Է, որ տեսուչները պետք Է ներկայացնեն այն երկրները, որոնք դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:

Իրանի միջուկային օբյեկտների միջազգային տեսչական ստուգումները նախատեսված են իրանական միջուկային ծրագրի շուրջը ձեռք բերված համայնություններով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում