Եմենի մի քանի նահանգներում թեժ մարտեր են ընթանում շիաների ու նախագահի կողմնակից ուժերի միջև

Եմենի մի քանի նահանգներում թեժ մարտեր են ընթանում շիաների ու նախագահի կողմնակից ուժերի միջև

Եմենի մի քանի նահանգներում թեժ մարտեր են ընթանում Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերի և շիա ապստմաբների՝ հոուսիների միջև, որոնց հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ են արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եմենի Թայիզ քաղաքում բախումների հետևանքով երկու կողմերի զոհերի թիվը հասել է 25-ի: Բախումները դեռ շարունակվում են, մասնա վորապես, Մաշրաա, Հադնան շրջաններում, որոնք համարվում են Թայիզ քաղաքում հոուսիների կարևոր հենակետերը:

Մյուս կողմից, արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով Սաադա և Հաջջա նահանգներում 8 շիաներ են սպանվել: Շիաների խոսքով, 17 հրթռիներ են ընկել Ջիզան, Նաջրան թաղամասերում:Նախագահ Հադի Մանսուրի կողմնակից ուժերն իրենց դիրքերն են ամրապնդել Ադեն քաղաքի ծայրամասերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում