ՀՀ-ն ՌԴ-ից օղի ներկրորդ հիմնական երկրների թվում է

ՀՀ-ն ՌԴ-ից օղի ներկրորդ հիմնական երկրների թվում է

Հայաստանը 2014 թվականի արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնությունից օղի ներկրող հիմնական երկրների շարքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Դելովայա գազետա» թերթը ներկայացրել է ՌԴ-ից օղու արտահանման նախորդ տարվա վիճակագրությունը: «Ռուսաական օղու արտահանումը 2015 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում ռեկորդային անկում է գրանցել` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 44,1 տոկոսի նվազում: Փորձագետները վստահ են` դրա հիմնական պատճառը Ուկրաինա արտահանման կրճատումն է»,- գրել է թերթը:

 Նշվում է, որ վերջին տարիներին ռուս արտադրողներն օղի են մատակարարել ոչ միայն մոտակա երկրներին, այլև հեռավոր: 2014 թվականի ընթացքում ռուսական օղու ներկրման հիմնական երկրները եղել են` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լատվիան, Հայաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Լիտվան, Իսրայելը, Ֆրանսիան, Իտալիան և Հոլանդիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում