Մարկեի նահանգային խորհրդի նախագահը պատրաստակամ է աջակցել հայ-իտալական համագործակցության զարգացմանը

Մարկեի նահանգային խորհրդի նախագահը պատրաստակամ է աջակցել հայ-իտալական համագործակցության զարգացմանը

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը հուլիսի 28-ին աշխատանքային այց է կատարել Մարկե նահանգի մայրաքաղաք Անկոնա, որտեղ հանդիպել է նահանգային խորհրդի նախագահ Լուկա Չերիշիոլիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և նահանգի միջև, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով հարաբերությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատման, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նահանգային խորհրդի նախագահ Լուկա Չերիշիոլին գոհունակություն է հայտնել Հայաստանի դեսպանի մակարդակով նահանգ երբևէ կատարած առաջին այցի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նահանգային մակարդակով աջակցել տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Այցը լայնորեն լուսաբանվել է իտալական լրատվամիջոցների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում