«Հայկական ժամանակ». ԵԿՄ–ի կազմակերպած ամառային դաշտային ճամբարում աղիքային վարակներ են գրանցվել

«Հայկական ժամանակ». ԵԿՄ–ի կազմակերպած ամառային դաշտային ճամբարում աղիքային վարակներ են գրանցվել

«Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարում, որը կազմակերպել է Երկրապահ կամավորականների միությունը, աղիքային վարակներ են գրանցվել: Սա վերջին օրերի երկրորդ նման դեպքն է։

Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե սանիտարահիգիենիկ ինչ պայմանների համապատասխանելու պարագայում է կարելի ճամբարներ կազմակերպել և ով է տալիս այդ թույլտվությունը: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մինչև 2006 թվականը դա մտնում էր իրենց գործառույթների մեջ և առաջնորդվում էին ԽՍՀՄ տարիներին ընդունված նորմերով: Դրանից հետո թե նորմերն այլևս չեն գործում և թե՛ իրենք չունեն համապատասխան պարտավորություն: ԱՆ-ից ենթադրել են գուցե Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է զբաղվում խնդրով: Վերջինից, սակայն, նույնպես ասել են, որ ճամբարների կազմակերպմանն առնչվող հարցերը իրենց դաշտում չեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում