«Հայոց աշխարհ». 50 տարում Հայաստանում բնակչությունը կրճատվելու է գրեթե մեկ միլիոնով. ՄԱԿ–ի կանխատեսում

«Հայոց աշխարհ». 50 տարում Հայաստանում բնակչությունը կրճատվելու է գրեթե մեկ միլիոնով. ՄԱԿ–ի կանխատեսում

«Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է Աշխարհի բնակչության հեռանկարներ-2015» ամենամյա զեկույցը, որում ներկայացված է Երկիր մոլորակի բնակչության ժողովրդագրական դինամիկան մինչև 2100 թվականը:

Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2015 թվականին Հայաստանի բնակչությունը 3 մլն 18 հազար է, 2030 թվականին այն լինելու է 2 մլն 993 հազար, 2050 թվականին՝ 2 մլն 729 հազար՝ 9,6 % կորստով իսկ 2100 թվականին՝ 1 մլն 739 հազար մարդ: Ըստ էության, ստացվում է, որ 50 տարում Հայաստանում բնակչությունը կրճատվելու է գրեթե մեկ միլիոնով:

Զեկույցի համաձայն՝ Երկիր մոլորակի բնակչությունը 2100 թվականին հասնելու է 11,213 մլրդ-ի: Հատկանշական է, որ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչության աճը ապահովելու է 9 երկիր՝ Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եթովպիա, ԱՄՆ, Ինդոնեզիա, Ուգանդա և Տանզանիա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում