«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հարթել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած կոնֆլիկտը

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հարթել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած կոնֆլիկտը

«Նոր Հաճնի եկեղեցու օծումը բարեպատեհ առիթ է հանդիսացել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հարթի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած կոնֆլիկտը: Մենք ժամանակին գրել էինք, որ Ծառուկյանը հրաժարվում է Աբովյանի եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը, չնայած նախապես նման պայմանավորվածություն է եղել, որ օծումից հետո այն հանձնվելու է Հայ առաքելական եկեղեցուն: Հավանաբար, միայն քաղաքական հարթակում առաջացած խնդիրներից հետո է ԲՀԿ նախկին առաջնորդը որոշել քայլեր անել մյուս բոլոր կոնֆլիկտային օջախները մարելու ուղղությամբ և այդ պատճառով է որոշել եկեղեցին հանձնել Էջմիածնին՝ կաթողիկոսի բարեհաճությունն ստանալու համար: Նման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո էլ Գարեգին Բ-ն համաձայնել է օծել Նոր Հաճնի եկեղեցին: Մեր տեղեկություններով, այժմ ընթանում են Աբովյանի եկեղեցու ընդունման-հանձնման աշխատանքները: Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ նախկին առաջնորդը խոստացել էր 7 եկեղեցի կառուցել. Նոր Հաճնինը, ասում են, վեցերորդն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում