«Ժողովուրդ». ԱԱԾ-ում շորթման մեղադրանքով քննվող քրեական գործը փորձ է արվում կապել ՀԱԿ կուսակցության ղեկավարության հետ

«Ժողովուրդ». ԱԱԾ-ում շորթման մեղադրանքով քննվող քրեական գործը փորձ է արվում կապել ՀԱԿ կուսակցության ղեկավարության հետ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում շորթման մեղադրանքով քննվող քրեական գործը փորձ է արվում կապել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարության հետ: Այս օրերին ձգտում են նման բովանդակությամբ ցուցմունքներ կորզել ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանից, որը շորթման մեղադրանքով կալանավորված է: Գրե՞լ է արդյոք Տիգրանը, որ ինքը գործել է ՀԱԿ ղեկավարության ցուցումով թե՝ ոչ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին. Տիգրանի ընտանիքի անդամներից և ԱԱԾ-ից ևս հնարավոր չեղավ պարզել լուրի իսկությունը: Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Առաքելյանը մեղադրվում է ՀՀԿ-ականներ որոշ պատգամավորների ինտիմ տեսագրությունները ձեռք բերելու և դրանցում պատկերված անձանցից գումար շորթելու մեջ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանից ճշտել՝ Տիգրանի կողմից ՀԱԿ-ի դեմ ցուցմունք տալու մասին լուրերը, սակայն Խաչատրյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում