Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում Հայաստանի դեսպանին

Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում Հայաստանի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Դեսպանն Արմեն Մուրադյանին է փոխանցել Շվեդիայի առողջապահության նախարարի` սեպտեմբերին իրենց երկիր աշխատանքային այցի հրավերը: Այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում