Պաշտոնատար անձանց անփութությունը հանգեցրել է կալանավորի փախուստի

Պաշտոնատար անձանց անփութությունը հանգեցրել է կալանավորի փախուստի

Ավարտվել է պաշտոնատար անձանց անփութության հետևանքով կալանավորի փախուստի գործով նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հ ատուկ նշանակության բաժնի աշխատակից Սամվել Օհանյանը, նույն վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ռազմիկ Ղաբուլյանը և Մեսրոպ Մարտիրոսյանը, 2014թ. սեպտեմբերի 15-ին նշանակված լինելով ՀՀ առողջապահության նախարարության Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սուրեն Գ.-ի նկատմամբ պահպանություն և հսկողություն իրականացնող պահակետում ծառայությա ն, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, պատշաճ կերպով չեն կազմակերպել և իրականացրել կալանավորված անձի նկատմամբ հսկողությունը:

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիշյալ ծառայողները կալանավոր Սուրեն Գ.-ի նկատմամբ մշտական հսկողություն չեն ապահովել, վերջինիս փախուստը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել, ի վերջո, ծառայության ընթացքում քնել են, ինչի հետևանքով 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում անցնող կալանավոր Սուրեն Գ.-ին հաջողվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից  դիմել փախուստի:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Օհանյանին, Ռազմիկ Ղաբուլյանին և Մեսրոպ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեականանփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում