Սենատոր Թեդ Քրուզը Իրանի հետ գործարքը համարում է ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքը

Սենատոր Թեդ Քրուզը Իրանի հետ գործարքը համարում է ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքը

Իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Թեհրանի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը Միացյալ Նահանգների անվտանգության գլխավոր սպառնալիքն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Տեխասի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Թեդ Քրուզը՝ օգոստոսի 3-ի երեկոյան ելույթ ունենալով «Ընտրողների առաջին նախագահական ֆորում» հեռուստահաղորդման ժամանակ, որի ընթացքում Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի 14 հավակնորդներ հակիրճ շարադրել են իրենց նախընտրական պլատֆորմները:

«Կարծում եմ, որ նախագահ Օբամայի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը ամենալուրջ սպառնալիքն է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար, դա աղետալի գործարք է»,- հավելել է Քրուզը:

Ինչպես պնդել է սենատորը, այդ համաձայնագրի իրագործման դեպքում «Իրան, որն աշխարհում ահաբեկչությունը հովանավորող գլխավոր պետությունն է, կհորդեն միլիարդավոր դոլարներ»: Նա նաեւ նշել է, որ Թեհրանի հետ համաձայնագիրը միայն կարագացնի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում