Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ

Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ

Ադրբեջանական Azeri Light (LT CIF) տեսակի նավթի գինը, Լոնդոնի սակարանում օգոստոսի 1-ին տեղի ունեցած աճուրդում 2,78 դոլարով կամ 5,1 տոկոսով նվազելով, մեկ բարելի դիմաց կազմել է 51,24 դոլար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Report-ը, հայտնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը:

Անցած շաբաթվա վերջին եւ երեկ ադրբեջանական նավթի մեկ բարելն արժեր 54,02 դոլար:

Azeri LT CIF նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն գինը` 149,66 դոլար՝ 2008 թվականի հուլիսին:

Օգոստոսի 1-ի դրությամբ` միջազգային սակարաններում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժեր 49,95 դոլար, իսկ WTI տեսակի նավթի մեկ բարելը` 45,39 դոլար:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 38,76 դոլարով ցածր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում