Մեծ Բրիտանիան Իրաքում ԻՊ-ի դեմ կշարունակի պայքարել մինչև 2017թ.

Մեծ Բրիտանիան Իրաքում ԻՊ-ի դեմ կշարունակի պայքարել մինչև 2017թ.

Մեծ Բրիտանիան կշարունակի Իրաքում «Իսլամական պետության» դեմ օդային հարվածները մինչև 2017թ.-ի մարտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը, ով այցով գտնվում է Իրաքում:

«Մենք կերկարաձգենք օդային հարվածները «Տորնադո» կործանիչներով ևս մեկ տարի՝ մինչև 2017թ.-ի մարտ»,- նշել է նախարարը: Միևնույն ժամանակ նա բացառել է բրիտանական ուժերի մասնակցությունն Իրաքի ցամաքային գործողություններում: Նախարարի խոսքով, Բաղդադը նման խնդրանքով չի դիմել Լոնդոնին:

Մեծ Բրիտանիայի պառլամենտը 2014թ.-ի սեպտեմբերին լիազորել է ռմբակոծություններն ԻՊ-ի դեմ Իրաքում: ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքն Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ է սկսել 2014թ.-ի օգոստոսից:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորմանարդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքիտարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներումհայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում