Լեպսը մարզահամերգային համալիրում համերգ կտա

Լեպսը մարզահամերգային համալիրում համերգ կտա

Ճանաչված երգիչ, ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսի` երկար սպասված հայաստանյան մենահամերգը տեղի կունենա նոյեմբերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը տեղեկացրեց, որ համերգը կանցկացվի նոյեմբերի 13-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Լեպսը երկրորդ անգամ է Հայաստանում, բայց այս անգամ մեր հրավերով է եկել: Մի քանի ամիս բանակցություններ ենք վարել, որպեսզի իր գրաֆիկում հարմար օր գտնի համերգի համար»,-նշեց Անի Սաղոյանը:

Նա հավելեց, որ համերգի տոմսերի արժեքը կլինի 5-120 հազար դրամի սահմանում. դրանք վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում