Ֆիրդուսի 33-ի բնակիչների բնակարանային խնդիրը լուծվեց. «Գլենդել Հիլզ»-ը կփոխհատուցի բնակարանով կամ գումարով

Ֆիրդուսի 33-ի բնակիչների բնակարանային խնդիրը լուծվեց. «Գլենդել Հիլզ»-ը կփոխհատուցի բնակարանով կամ գումարով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կ առուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող  աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, ամբողջությամբ վճարվել է նաև բնակիչների բնակվարձը:

Ամփոփելով՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը եղել և մշտապես լինելու է  իր անմիջական ուշադրության կենտրոնում:

Օտարված բնակելի տարածքների բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում