ԼՂՀ փոխվարչապետը կադաստրի վարչության մի խումբ աշխատակիցներ պարգևատրել է նվերներով

ԼՂՀ փոխվարչապետը կադաստրի վարչության մի խումբ աշխատակիցներ պարգևատրել է նվերներով

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օգոստոսի 4-ին հանդիպել է կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության աշխատակիցներին և շնորհավորել նրանց մասնագիտական տոնի` գեոդեզիստի և հողաշինարարի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արթուր Աղաբեկյանը կարևորել է գեոդեզիստների և հողաշի նարարների աշխատանքն Արցախում տարածքային կառավարման և տնտեսության արդյունավետության բարձրացման գործում և նշել, որ այն համապատասխան օղակներում արժանանում է ճիշտ գնահատականի:

Փոխվարչապետը ողջունել է համակարգում իրականացվող բարեփոխումները և այն ծրագրերը, որոնք միտված են հատկապես շրջաններում գույքի գրանցմանն ու հողերի նշանակության որոշմանը: Արթուր Աղաբեկյանը համոզմունք է հայտնել, որ վարչության աշխատակիցները նոր եռանդով շարունակելու են կատարել իրենց առջև դրված պարտականություններն արդեն կառավարության աշխատակազմի ներքո և նոր հաջողություններ են գրանցելու ոլորտում:

Շնորհակալություն հայտնելով ոլորտի աշխատակիցների գործունեությունը բարձր գնահատելու համար` կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մաքսիմ Ալեքսանյանը վստահեցրել է, որ բնագավառում սկսված և նշանակալի արդյունք ապահովող բարեփոխումները շարունակական են լինելու ժամանակակից կադաստրի համակարգ ստեղծելու ճանապարհին: Հանդիպման ավարտին գեոդեզիայի և հողաշինարարի օրվա առթիվ համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նվերներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում