Կասպից ծովում ձկան զանգվածային անկում է սկսվել

Կասպից ծովում ձկան զանգվածային անկում է սկսվել

Կասպից ծովում ձկան զանգվածային անկում է սկսվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Դագեստան» գործակալությունը, այս մասին հայտարարել է «Ռոսռըբոլովստվո» ընկերության Մախաչկալայի ձկան պաշարների պահպանության միջշրջանային բաժանմունքի պետ Էնվեր Զագիդովը:

«Որեւէ բացահայտ մակաբուծական հիվանդություններ կամ վարակներ ձկան մոտ չի հայտնաբերվել: Օդի անոմալ ջերմությանը զուգահեռ ձկան անկման պատճառ կարող է լինել նաեւ նրանց մոտ առաջացած թթվածնային քաղցը», -ասել է նա` հղում կատարելով ընկերության կողմից անցկացված հետազոտությունների արդյունքներին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կասպից ծովում ձկան զանգվածային անկման պատճառ կարող են լինել նաեւ օրերս այդտեղ անցկացված ռազմածովային զինավարժանքները: Հասարակությունը չի բացառում նաեւ ծովաջրի` կոյուղային ջրերով թունավորվելու տարբերակը, որոնք Կասպից ծով են թափվում միլիարդավոր խորանարդ մետրերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում