Ավելի քան 1,3 հազար հետախույզ վարժանքներ են սկսել ՌԴ Հարավային ռազմական օկրուգում և Հայաստանում

Ավելի քան 1,3 հազար հետախույզ վարժանքներ են սկսել ՌԴ Հարավային ռազմական օկրուգում և Հայաստանում

Ավելի քան 1,3 հազար հետախույզներ «պայմանական հակառակորդի թիկունքում» վարժանքներն են սկել Հյուսիսային Կովկասում, Հայաստանում եւ Վոլգոգրադի մարզում: Այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Հարավային ռազմական օկրուգի 5 զորավարժարաններում, որոնք գտնվում են Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Հյուսիսային Օսիա-Ալանիայի, Կարաչայ Չերքեսիայի հանրապետություններում եւ Հայաստանում, անցկացվում են դաշտային ընդգրկուն պարապմունքներ զորային հետախուզության ստորաբաժանումներով, որոնցում ներգրավված են ավելի քան 1300 զինծառայողներ, գործի Է դրված շուրջ 300 միավոր հատուկ տեխինկա»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պարապմունքներն անցկացվում են առավելագույնս մարտականին մոտեցված պայմաններում: Հետախուզական ստորաբաժանումները պետք Է գործեն գլխավոր ուժերից կտրված, պայմանական հակառակորդի թիկունքում՝ հույսը դնելով սոսկ սեփական կարողությունների եւ ունակությունների վրա, նշված Է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում