Իրանը պատրաստվում Է օտարերկրացիներից 29 մլրդ դոլար ներգրավել պողպատաձուլական ճյուղում

Իրանը պատրաստվում Է օտարերկրացիներից 29 մլրդ դոլար ներգրավել պողպատաձուլական ճյուղում

Համաշխարհային ընկերությունները շահագրգռված են Իրանի պողպատաձուլական ճյուղի եւ հանքարդյունահանման հատվածի նախագծերով եւ կարող են այդ ոլորտներում կատարել շուրջ 29 միլիարդ դոլարի ներդրումներ՝ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արդյունաբերության, հանքարդյունահանման եւ առեւտրի փոխնախարար Մեհդի Քարբասիանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: 

Իրանը պլանավորում Է իրացնել պողպատի ձուլման, ինչպես նաեւ ալյումինի, ոսկու եւ պղնձի արդյունահանման նախագծեր, հայտնել Է նա:Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իրան են այցելել գերմանացի, ֆրանսիացի եւ հոլանդացի գործարարների պատվիրակություններ:

«Մենք համակողմանի բանակցություններ ենք վարել պողպատաձուլական եւ հանքարդյունահանման ճյուղերում ներդրումների շուրջը»,- նշել Է Քարբասիանը:

 Նրա խոսքով՝ Իրանի կառավարության ներկայացուցիչները նաեւ բանակցություններ են վարել Մեծ Բրիտանիայի եւ Ավստրիայի ընկերությունների հետ:

Իրանի երկաթի հանքանյութի պաշարները կազմում են շուրջ 2,7 միլիարդ ֆունտ: Երկրի կառավարությունը մտադիր Է մինչեւ 2025 թվականը պողպատի արտադրությունն ավելացնել ավելի քան կրկնակի՝ ներկայիս 22 միլիոն տոննայից մինչեւ 55 միլիոն տոննա՝ նոր ներդրումների ներգրավման հաշվին: Իրանն ակնկալում Է, որ արտադրության մեծացումը թույլ կտա պողպատի արտահանումը տարեկան ավելացնել մոտավորապես 12 միլիոն տոննայով:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, անցյալ տարի Իրանը 2,5 միլիոն տոննա պողատ Է արտահանել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Թաիլանդը, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում