Արտարժույթները բացի ռուբլուց թանկացել են

Արտարժույթները բացի ռուբլուց թանկացել են

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.47 դրամով` կազմելով 478.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 525.41 դրամ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով&nb sp;և կազմել 7.62 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.93 դրամով և կազմել 746.13 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը օգոստոսի 4-ին կազմել է 16 հազար 796.88 դրամ, արծաթի գինը՝ 226.59 դրամ, պլատինի գինը՝ 14 հազար 937.05 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում