Ներգաղթը ԵՄ-ի բազմաթիվ երկրների քաղաքացիների երկյուղների գլխավոր աղբյուրն Է. հարցում

Ներգաղթը ԵՄ-ի բազմաթիվ երկրների քաղաքացիների երկյուղների գլխավոր աղբյուրն Է. հարցում

Ներկայում Եվրամիության երկրների քաղաքացիների մեծամասնության համար երկյուղների գլխավոր աղբյուրը արտաքին ներգաղթն Է, ինչի մասին վկայում են «Եվրոբարոմետր» եվրոպական վիճակագրական ծառայության կողմից անցկացված հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ցույց Է տվել ուսումնասիրությունը, ԵՄ-ի 28 պետություններից քսանում հարցվածներն ավելի շատ զգուշանում են երրորդ երկրներից ներգաղթյալների զանգվածային ներհոսքից, քան սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից ու ահաբեկչությունից: Ներգաղթի խնդրից առավել անհանգստացած եվրոպացիների առաջին եռյակում են մալթացիները (հարցվածների 65 տոկոսը), գերմանացիները (55 տոկոս) եւ իտալացիները (43 տոկոս):

Ընդհանուր առմամբ Եվրամիությունում միգրանտների աճող ներհոսքի հիմնախնդիրը հուզում Է հարցվածների 38 տոկոսին: Հարցման մասնակիցների 51 տոկոսը դրական Է վերաբերվում ԵՄ-ի ներսում միգրացիոն հոսքերին, եւս 56 տոկոսը հայտարարել Է հանրակցության սահմաններից դուրս գտնվող երկրներից միգրանտների նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին: Ընդ որում՝ հարցվածների 73 տոկոսը հավանություն Է տալիս ԵՄ-ի ընդհանուր միգրացիոն քաղաքականությանը:

Այս տարվա հուլիս ամսին անցկացված հետազոտությանը մասնակցել Է ԵՄ-ի ավելի քան 31 հազար բնակիչ:

Հուլիսին ԵՄ-ի 28 երկրներից 23-ի ներքին գործերի նախարարները պարտավորվել են ընդունել Հունաստան եւ Իտալիա ժամանած ավելի քան 32 հազար փախստականների եւ Եվրոպայում վերաբնակեցնել Սիրիայի հետ սահմանակից պետություններից եւս 25 հազար փախստականների, ընդամենը 54 հազար 760 մարդու: ԶԼՄ-ների տվյալներով՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան կընդունեն երրորդ երկրներից փախստականների «առյուծի բաժինը»՝ համապատասխանաբար 21,91 տոկոսը, 16,88 տոկոսը եւ 10,72 տոկոսը:

ԵՄ-ի երկրների ղեկավարները հունիսին կայացած գագաթնաժողովում մերժել են Աֆրիկայի եւ Մերձավոր արեւելքի երկրներից անօրինական միգրանտներին եւ փախստականներին ԵՄ-ում տեղավորելու եւ վերաբնակեցնելու բաժնեչափերի՝ Եվրահանձնաժողովի առաջարկած սխեման՝ հանձնարարելով ՆԳ նախարարներին՝ ծրագրին մասնակցության շուրջ համաձայնության գալ կամավորության սկզբունքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում