Համահայկական խաղերի ողջ ընթացքում կհերթապահի շտապօգնության ծառայությունը

Համահայկական խաղերի ողջ ընթացքում կհերթապահի շտապօգնության ծառայությունը

Բնակչության և մարզիկների շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման ողջ ընթացքում սահմանվել են շտապօգնության ծառայության  լրացուցիչ հերթապահություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, աշխատանքներին ներգրածվված են Երևանի և մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները:

Օգոստոսի 3-ին  Երևանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել 21 քաղաքացի, նրանցից 3-ը տեղափոխվել է հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել: Մարզերում դեպքեր չեն արձանագրվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում