Թուրք հոդվածագիր. «Գյուլը քաղաքականություն վերադառնալու պատեհ առիթի է սպասում»

Թուրք հոդվածագիր. «Գյուլը քաղաքականություն վերադառնալու պատեհ առիթի է սպասում»

 Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքականություն կվերադառնա: Այս մասին գրում է թուրքական «Meydan» թերթի սյունակագիր Աբդուլլահ Քըլըչը՝ վերլուծելով Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակը:

Ըստ հոդվածագրի՝ Թուրքիայում այժմ կա ամենաշատ հետաքրքրություն առաջացրած 4 ներքաղաքական հարց, որոնց պատասխանները դեռևս անորոշ են: Դրանք են՝

1. Արդյո՞ք կկազմվի կոալիցիոն կառավարություն:

2. Եթե կառավարությունը կազմվի, ապա ո՞ր կուսակցությունների միջև:

3. Արտահերթ ընտրությունը ե՞րբ կլինի:

4. Աբդուլլահ Գյուլը կվերադառա՞ քաղաքականություն:

Քըլըչը նշում է, որ առաջին երեք հարցերի պատասխանները պարզ կդառնան այս շաբաթվա ընթացքում, իսկ ահա Գյուլի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը կախված է նախորդ հարցերի պատասխանից:

Հոդվածի հեղինակը գրում է, որ նախկին նախագահն ամեն կերպ աջակցում և քաջալերում է  վարչապետ Ահեմթ Դավութօղլուին կառավարություն կազմելու հարցում և բազմիթվ անգամ ինչպես անձանմբ, այնպես էլ միջնորդավորված կերպով ուղերձներ է հղել կոլացիոն կառավարություն կազմելու անհրաժեշտության մասին:

Ըստ Քըլըչի՝ Գյուլը հակված է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» համագործակցությանը:

«Գյուլը կարծում է, որ կառավարություն չձևավորելով ստիպված արտահերթ ընտրություններ կանցկացվեն, ինչը ԱԶԿ-ի օգտին չի լինի: Դեռ հունիսի 7-ի ընտրություններն ԱԶԿ-ն ձայն կորցրեց քաղաքական լարվածության և հասարակության մեջ բևեռացման ու խմբավորումներրի պատճառով: Իսկ այժմ դրանց ավելացել են նաև ահաբեկչական հարձակման միջադեպերը, զինվորների սպանությունները»,- գրում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ Գյուլի որոշումը պարզ կդառնա, եթե հակառակ բոլոր ջանքերի, ԱԶԿ-ն չկարողանա կառավարություն ձևավորել: Իսկ Գյուլը, որը քաղաքականություն վերադառնալու համար պատեհ առիթի է սպասում, ըստ Քըլըչի, չի հրաժարվի  այդ պատմական հնարավորությունից:

«Կարճ ասած՝ Աբդուլլահ Գյուլը քաղաքականություն կվերադառնա… Նրան հանրահավաքներում տեսնելու համար երկար չենք սպասի»,- եզրափակել է Քըլըչը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում