Մոսկվայում քննարկել են հայկական ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

Մոսկվայում քննարկել են  հայկական ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

Oգոստոսի 4-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել էր «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ հայկական կոնյակի իսկության հավաստումը և նույնականացումը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Գործընկերները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում