Թալինի գումարտակի պայմանագրայիններն արդեն ուղևորվել են դիրքեր. ՀՀ ՊՆ

Թալինի գումարտակի պայմանագրայիններն արդեն ուղևորվել են դիրքեր. ՀՀ ՊՆ

Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողներն իրականացնելու են Ապարանի գումարտակի հետ հերթափոխն` ըստ նախատեսվածի: Այս մասին տեղեկացնում են  ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ինչպես քիչ առաջ հայտնեցին գումարտակի պայմանագրային զինծառայողների ներկայացուցիչները`  Թալինից հերթափոխն արդեն ուղևորվել է դիրքեր: Տղաները պնդում են, որ ոչ մի ֆինանսական խնդիր չի կարող գերակա լինել քան հայրենի սահմանների պաշտպանության սրբազան գործը և կոչ են անում չխաղարկել կենցաղային մակարդակի հարցը` այլ նպատակներով: Իր հերթին պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ գումարտակում ծագած ֆինանսական խնդիրը գտնվում է իր ուշադրության կենտրոնում և մոտակա ժամանակները կստանա իր լուծումը: Որևէ հաստիքային աշխատավարձի կրճատում չի եղել,  որոշ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկն անհիմն է»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ըստ որոշ լրատվամնիջոցների` Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողներն արդեն մի քանի օր է` բոյկոտում են` հրաժարվելով դիրքեր բարձրանալ: Պայմանագրային զինծառայողները հրաժարվում են փոխարինել Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներին, քանի որ կրճատվել է իրենց աշխատավարձը. այն 150 հազար դրամից դարձել է 110 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում