Միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը Իրանին կօգնի ատոմային ռումբ ստեղծել. Իսրայելի վարչապետ

Միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը Իրանին կօգնի ատոմային ռումբ ստեղծել. Իսրայելի վարչապետ

Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը Թեհրանին կօգնի ատոմային ռումբ ստեղծել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է Հյուսիսային Ամերիկայի հրեական կազմակերպությունների հետ կայացած տեսախորհրդաժողովի ընթացքում:

«Իրանի հետ գործարքը չի արգելափակի Թեհրանի կողմից ատոմային ռումբի ստեղծումը, այլ միայն ճանապարհ կհարթի դրա ստեղծման համար»,- նշել է նա:

Վարչապետի խոսքով՝ Իսլամական Հանրապետության հետ ձեռք բերված համաձայնությունների արդյունքը կդառնա «ահաբեկչական գործողությունների ու դրանց զոհերի թվի ավելացումը» ամբողջ աշխարհում: «Դա շատ վտանգավոր գործարք է, եւ այն սպառնում է մեզ բոլորիս»,- պնդել է նա:

Իր ելույթում Նաթանյահուն կոչ է արել ամերիկացի հրեաներին՝ «պայքարել վատ գործարքի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում