Թբիլիսիում հրդեհի արդյունքում երկու մարդ զոհվել, հինգը տուժել են

Թբիլիսիում հրդեհի արդյունքում երկու մարդ զոհվել, հինգը տուժել են

Թբիլիսիի Էլիավա շինարարական նյութերի խոշորագույն շուկայում օգոստոսի 4-ին ծագած հրդեհը հանգցնելուց հետո փրկարարները հայտնաբերել են երկու զոհվածի մարմիններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռուստավի 2» հեռուստաալիքը, հրդեհի մարման համար ներգրավվել են 15 հրշեջ բրիգադներ եւ ուղղաթիռներ:

Զոհվածների ինքնությունը դեռեւս պարզել չի հաջողվել, քանի որ նրանց մարմինները խիստ այրվել են: Հրդեհի արդյունքում տուժել են նաեւ 5 քաղաքացիներ, այդ թվում` մեկ հրշեջ եւ մեկ փրկարար: Տուժածներից երեքը ծանր վիճակում են: Հրդեհի ծագման պատճառների մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում