PKK-ն Մուշում 3 թուրք զինվորի է վիրավորել

PKK-ն Մուշում 3 թուրք զինվորի է վիրավորել

Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են հարձակում գործել թուրք զինվորականության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, հերթական դեպքը տեղի է ունեցել Մուշ նահանգի Վարթո գավառում:

Գավառի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակից սպաներ Էրքան Աքյուզը և Էրթուղրուլ Դեմիրը, ինչպես նաև ենթասպա Ֆարուք Արըն տուն գնալիս են եղել, երբ նրանց վրա հարձակում են գործել քուրդ զինյալները: PKK-ի մարտիկների արձակած կրակոցները դիպել են զինվորների մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով նրանք հոսպիտալացվել են: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում