ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերին կքվեարկի Իրանի հետ գործարքին վերաբերող բանաձեւի շուջ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերին կքվեարկի Իրանի հետ գործարքին վերաբերող բանաձեւի շուջ

Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջը Թեհրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) կնքած համաձայնագրի մերժման բանաձեւ Է ներկայացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեի քննարկմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է այդ կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիայի նահանգից), որը դարձել Է փաստաթղթի հեղինակը:

Ինչպես այս առնչությամբ հավաստել Է օրենսդիրը, իր կողմից ընդունված որոշումն իրեն որեւԷ բավականություն չի պատճառում: «Սակայն, սույն համաձայնագրի հետեւանքները գլոբալ անվտանգության համար չափազանց մեծ են: Այդ գործարքը չափից ավելի շատ եւ չափից ավելի արագ զիջումներ Է տրամադրում ահաբեկչական պետությանը, ինչն աշխարհը դարձնում Է նվազ անվտանգ եւ կայուն»,- ասել Է Ռոյսը:

Ձեռք բերված արդյունքը «բնավ չի հասնում ստանդարտին», կարծում Է կոնգրեսականը: Նրա կարծիքով՝ գործարքը «մշտական հիման վրա Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմի մեղմացում Է ապահովում միջուկային ծրագրի սոսկ ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու փոխարեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում